նախագիծ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տանձուտ, Սբ Սահակ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Արմավիր քաղաքատեղիի պահպանության գոտիների նախագիծ: Գիրք՝ բաց մանուշակագույն կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ, ծածկագիր Պ 02/87, «Արմավիր» հնավայրի տարածքի պահպանության գոտիների և ցանկապատման նախագծային աշխատանքներ 1-ին հատոր «Արմավիր» քաղաքատեղիի պահպանության գոտիների նախագիծ, Երևան 1987 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, նախագծի կազմը՝ 1 թերթ, օրենք՝ 1 թերթ, բացատրագիր՝ 4 թերթ, 1 թերթ ծալված գծագիր, որի գծագրական շտամպի վրա գրված է՝ Հոկտեմբերյանի շրջան գ. Հայկավան, Արմավիրի քաղաքատեղի, բնակավայրի տեղահանույթ Մ 1:10000, բլուր-բնակատեղիի պահպանության գոտիների նախագիծ, գծագրի չափսերը բացված՝ լայն. 59 սմ, երկ. 30 սմ, 5 լուսանկար (5 թերթ), ընդամենը՝ 13 թերթ: Հեղինակ՝  Վ. Ավետիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 21 սմ, երկ. 31 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/71