Նախագծման առաջադրանք, նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Քրիստոնեական հավատքին առնչվող շինություններ և մանրամասներ Տեսակ/ժանր՝  Շինություններ Բնօրինակի անվանում՝  Նախագծման առաջադրանք, նախահաշիվ՝ գյուղ Ոսկեվազի 7-րդ դարի եկեղեցու վերականգնման, օգտագործման և տարածքի բարեկարգման նախագծային հետազոտական աշխատանքների: Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գիրք՝ սպիտակ գույնի կազմով: Բաղկացած է՝ թույլտվությունից, հեղինակային խմբի կազմից, ակտից, տարածքի բարեկարգման պլանից, հուշարձանի վերանորոգման-վերականգնման աշխատանքների կատարման ռեստավրացիոն պլանային առաջադրանքից, հավաք նախահաշվից, նախահաշիվներից, նախնական նախահաշիվներից, ընդամենը՝ 24 թերթ տեքստից, 2 թերթ գծագրից: Նախագծման առաջադրանք, նախահաշվի առաջին էջին առկա են Հուշարձանների պահպանության վարչության և Նախագծային գրասենյակի կնիքները, հեղինակների ստորագրությունները, չորորդ և տասնմեկերորդ էջերին առկա է Հուշարձանների պահպանության վարչության կնիքը, ստորագրություններ: Կազմի վրա առկա է Նախագծային ինստիտուտի շտամպը, որի վրա առկա են ամիս ամսաթիվը, հին համարը և ստորագրություն: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան, Ալ. Սահինյան, Ա. Մանասյան, Ս. Սարոյան, Խ. Հայրապետյան, Հ. Պետրոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991թ. Նյութը՝  Թուղթ Չափս՝  Լայն.՝ 20.8 սմ, երկ.՝ 29.8 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 72 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 1/477