Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Արմավիրի մարզ, գ. Տարոնիկ, Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Մեծամորի լաբորատոր կորպուսի ՃՇ-մասի էլեկտրալուսավորման աշխատանքների, ներքին ջրամատակարարման, ներքին կոյուղու շինարարության աշխատանքների նախահաշիվ: Գիրք՝ դարչնագույն կազմով: Կազմի վրա առկա է խունացած տիտղոսաթերթ, որի վրա գրված է «ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման ու օգտագործման գլխավոր վարչության նախագծային գրասենյակ, նախահաշիվ, Մեծամորի լաբորատոր կորպուս նո.1, ՃՇ-մաս, էլեկտրալուսավորման աշխատանքներ, ներքին ջրամատակարարում, ներքին կոյուղու շինարարություն, Երևան 1987 թ.»: Բաղկացած է՝ տիտղոսաթերթ՝ 1 թերթ, ճարտարապետական-շինարարական մասի նախահաշիվ՝ 10 թերթ, էլեկտրալուսավորման աշխատանքների նախահաշիվ՝ 4 թերթ, ներքին կոյուղու շինարարության նախահաշիվ՝ 2 թերթ, ներքին ջրամատակարարման աշխատանքների նախահաշիվ՝ 2 թերթ, նյութերի ծախսը՝ 2 թերթ, ճարտարապետական-շինարարական մասի ձեռագիր նախահաշիվ՝ 25 թերթ, լաբորատոր կորպուսի շինարարական աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 11 թերթ, էլեկտրալուսավորման աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 8 թերթ, ներքին կոյուղու շինարարության ձեռագիր նախահաշիվ՝ 3 թերթ, ներքին ջրամատակարարման աշխատանքների ձեռագիր նախահաշիվ՝ 12 թերթ, ձեռագիր նյութերի ծախսը՝ 3 թերթ, ընդամենը՝ 83 թերթ: Հեղինակ՝  Գ. Ղաֆադարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983 թ. Նյութը՝  թուղթ /կազմը՝ ստվարաթուղթ/ Չափս՝  լայն. 20.5 սմ, երկ. 29 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 322 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 72/24