Նախահաշիվ

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Կոթողներ Տեսակ/ժանր՝  Հուշարձան Բնօրինակի անվանում՝  Նախահաշիվ` Արարատի շրջանի Զնջռլու գյուղի Ս. Կարապետ համալիրի փլատակների մաքրման աշխատանքների Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Նախահաշիվ` Արարատի շրջանի Զնջռլու գյուղի Ս. Կարապետ համալիրի փլատակների մաքրման աշխատանքների: Գիրք`կապույտ կազմով:Կազմի վրա առկա է սպիտակ տիտղոսաթերթ, որի վրա գրված է` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային գրասենյակ, Նախահաշիվ Արարատի շրջանի Զնջռլու գյուղի Ս. Կարապետ համալիրի փլատակների մաքրման աշխատանքների, Երևան 1984 թ.: Բաղկացած է` տիտղոսաթերթ 1 թերթ,բացատրագիր 1 թերթ, նախահաշիվ 2 թերթ, հեղինակային հսկողության հաշվարկ 1 թերթ,ծավալների հաշվարկ ձեռագիր 2 թերթ,նախահաշիվ ձեռագիր 3 թերթ և 1 թերթ ծալված գծագիր, որի վրա ռուսերեն գրված է հողային աշխատանքների քարտեզագրում, գծագրի չափսերը բացված վիճակում`լայն`47 սմ., երկ. 71սմ. ընդամենը`11 թերթ Կազմի վերևի ձախ անկյունում առկա են ՊՄՊ ծառայության դրոշմն ու ծածկագիրը, իսկ ներքևում` Նախագծային ինստիտուտի դրոշմը, հին համարը և ստորագրություն,տիտղոսաթերթի վրա առկա են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության կնիքը և վարչության պետի տեղակալ Մ. Մինսյանի ստորագրությունը, նաև Գ. Ղաֆադարյանի, Ա. Մանասյանի, Գ. Միքայելյանի,Հ. Սիմոնյանի ստորագրությունները և Նախագծային գրասենյակի կնիքը: Հեղինակ՝  Լ. Պողոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  թուղթ Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  30.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 182 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆ 12/52