Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարի...
Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Արշակ Չօպանեան. Նաղաշ Յովնաթան աշուղը եւ Յովնաթան Յովնաթանեան նկարիչը. Հրատարակութիւն Տիգրան Խան Քելեկեանի. - Փարիզ, 1910, Ներսէսեան տպարան: Շապիկը մանանեխագույն երանգով կոշտ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Կռնակին նույնպես տպագրված է վերնագիրը: Տիտղոսաթերթի և էջ 123-ի դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան Հովհ. Թումանյանի բազմաթիվ ու բազմապիսի նշումները մատիտով: Գրքում կան սև-սպիտակ նկարազարդումներ: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ Չոպանյան Ա.Էջ՝ 128, 26 թ. նկ.Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1910Լայնություն (սմ)՝ 16Երկարություն (սմ)՝ 24,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
508/577