Նամակ-անոտացիա: Գրիգոր Մարգարյանը ՊԱԿ-ի նախագահ Վ....
Նամակ-անոտացիա: Գրիգոր Մարգարյանը ՊԱԿ-ի նախագահ Վ. Բադամյանցին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Գրող եվ լրագրող Գ. Մարգարյանը 1942-ին ձերբակալվում է ՆԳԺԿ-ի կողմից: 21 տարեկան երիտասարդին մեղադրում են, որ իբրեվ նա անձամբ Հիտլերից է ստացել ընծայագրով ատրճանակ` «Գրիգոր Մարգարյանին - Ադոլֆ Հիտլերից»: Նրանից պահանջել են տալ կեղծ ցուցմունքներ հայ նշանավոր գիտնականներ Հր. Աճառյանի, Մ. Աբեղյանի, Ա. Տերտերյանի, Վ. Արծրունու մասին, որ նրանք եվ ուրիշներ կապ են ունեցել գերմ. հետախուզության հետ: Գ. Մարգարյանը հրաժարվել է ստորագրել, որի համար դաժանորոն ծեծել են` վնասել են ողը, գլխուղեղի երկու կիսագնդերը, որի արդյունքում դարձել է անդամալույծ, հաշմանդամ: Հեղինակը 1-4 էջերում նշում է, որ ՊԱԿ-ում եղած նյութերի մեջ Չարենցի առողջական վիճակին վերաբեվող տեղեկանքները փոխված են: Չարենցը մահացել է հրեշավոր դաժան տանջանքներից: Կոտրել են նրա ոտքերի ոլոքները եվ մարդասպանները լավ գիտեին, թե որտեղ է թաղված, բայց գաղտնի են պահում, որպեսզի փրկեն իրենք իրենց պատասխանատվությունից: Չարենց հանճարը կանխատեսել եվ հավատացել է, որ կգա ժամանակը, երբ ժողովուրդը կհետաքրքրվի հրեշավոր իրական սպանությամբ ու բանտի պատին գրել է.«Ով պատմության նժարներ արդարաբար, անկաշառ, Ձեզ է դիմում Չարենցի վախճանն ահեղ, անարդար...»: Այդ նամակը հեղինակը գրել է կարդալով Վ. Բադամյանցի «Հույժ գաղտնի» հոդվածը թերթում` «Հ.Հ.» 13 մարտի, 90թ.:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Գրիգոր ՄարգարյանՆյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
6870
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ6870