Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Նամականիշ՝ Արցախի ազգային տարազ: Դիմերեսին Արցախի ավանդական տարազով տղամարդ, կին և տղա երեխա են պատկերված: Տղամարդը պարկապզուկ նվագելիս է պատկերված, կնոջ ձեռքին՝ սկուտեղ՝ սափորով և մրգերով լի ամանով, իսկ երեխայի ձեռքին՝ մրգերով զարդարված խորհրդանիշ ծառ: Վերին ձախ անկյունում՝ նամականիշի անվանական արժեքը՝ «250», իսկ աջ մասում՝ հայերեն և անգլերեն գրված է՝ «Արցախ»: Ստորին ձախ անկյունում հայերեն և անգլերեն գրված է՝ «Հայաստան», որից ներքև՝ թողարկման տարեթիվը՝ «2001»: Գեղաթերթիկի վերին հատվածում Հայաստանը պատկերող քարտեզի մի հատված է պատկերված: Եզրերը՝ ատամնավոր:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2001 թ.Չափս՝ 48 x 27 մմՆվիրատու՝ «Հայփոստ» ՓԲԸՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17635-28