Նամականիշ «Funambulus palmarum»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նամականիշի կենտրոնում պատկերված է ծառի ճյուղ՝ կարմրադեղնավուն տերևներով: Ճյուղի վրա նստած է սկյուռների դասին պատկանող մի կենդանի : Ունի փոքրիկ, գեղեցիկ գլուխ, ականջներ, կուչ եկած մարմին և դեպի վեր ուղղված, երկար պոչ: Առջևի և ետևի ոտքերը դեղնավուն են, մեջքի վրա երկար, սպիտակ և շագանակագույն գծեր կան: Աչքի տակը սպիտակ երանգ կա: Նամականիշի վրա Ֆրանսերենով գրված է՝ « Funambulus palmarum, 4s, REPUBLIQUE DE GUINEE »: Լայնություն (սմ)՝  3,9 Երկարություն (սմ)՝  4,8 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլո Կեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-180 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10