Նամականիշ «REPUBLIQUE DE GUINEE»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ծիսական արարողություն: Առաջին պլանում խրտվիլակի շորերով մի մարդ է, հագին դեղին կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ: Դեմքը և գլուխը ամբողջությամբ ծածկված են: Գլխին զարդ է դրված, կողքին ծառ է պատկերված, իսկ առջևում՝ կանգնած է ծեսի ղեկավարը, մի ձեռքում նիզակ կա, մյուսով ինչ-որ բան է ցույց տալիս: Գլխին կարմիր գլխաշոր կա, հագին հռոմեական տոգայի նման կապույտ գույնի զգեստ, վզին՝ մարգարատաշար մանյակ: Երևում են նաև երիտասարդ սևամորթներ՝ ինչ-որ բանի սպասելիս: Երկրորդ պլանում 4 փոքրիկ աղջիկներ են՝ դեղին, կարճ կիսաշրջազգեստներով, կանաչավուն կրծկալներով: Նամականիշի վրա գրված է « REPUBLIQUE DE GUINEE, 50F »: Լայնություն (սմ)՝  4,1 Երկարություն (սմ)՝  5 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գվինեա Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980 թ. Նվիրատու՝  Մամադի Ֆալլոկեյտա Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4880/ 63-214 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-10