Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2003 թ. նոյեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվում «Հայաստանի գիտությունը և տեխնիկան» Նյարդաբնախոսություն թեմային նվիրված նամականիշ՝ 120 ՀՀ դրամ անվանական արժեքով, որի վրա պատկերված է մարդու ուղեղը նյարդաբջիջների խորքին: Նյարդաբնախոսությունը (նյարդաֆիզիոլոգիա) ուսումնասիրում է նյարդային համակարգի ֆունկցիաները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան նյարդաբնախոսության ինստիտուտում զբաղվում են նյարդային համակարգի ընդհանուր և մասնավոր բնախասությունով, նյարդային համակարգի պլաստիկական հատկությունների ուսումնասիրությամբ: Նյարդաբնախոսության զարգացմանը Հայաստանում նպաստել են հայ բնախոսներ Լ.Օրբելու, Է.Հարաթյանի, Ա.Ալեքսանյանի, Վ.Ֆանարջյանի և ուրիշների աշխատանքները:LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 4,2x2,5 սմՆկարիչ-Ձևավորող՝ Մարտիրոսյան ԳարեգինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2003Նկարագրություն՝ Հայաստանի գիտությունը և տեխնիկան: III թողարկում: Անվանական արժեքը՝ 120 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
30-Նամ.