Նստարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հացկերույթի և նստելու կահույք Տեսակ/ժանր՝  Աթոռ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Փայտե նստարան թիկնակով, ձևավոր ոտքերով, բազկակալներով, կողային կլոր գլխիկներով սյուներով: Թիկնակը բաղկացած է կողային սյուներին ամրացված երկու երկար ձողից, որոնց արանքում խաչաձև բարակ ձողեր են: Նստատեղը հարթ տախտակներից է: Ներկված է կանաչ գույնով: Նստարանը դրված էր թիֆլիսյան տան միջանցքում: Ցուցադրվում է պատշգամբում: Ակտ N 149, 19/II-1972 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  48 Երկարություն (սմ)՝  178 Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  706 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 725