Նրբախարտոց

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի նրբախարտոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կլոր՝ լայնակի կտրվածքում՝ շրջանաձև, պարուրաձև քարթվածքով միակտոր խարտոց է՝ բաղկացած իրանից՝ խարտող մասից և քառակող՝ լայնակի կտրվածքում՝ քառակուսի պոչուկից, որոնք դեպի վերջնամաս աստիճանաբար բարակում և սրածայր են դառնում: Պոչուկը ծայրում ոլորված է: Պոչուկի երկու հակադիր նիստերին կան լատինատառ գրություններ՝ «MOURADYAN FRERES» և «LIMET&AUBERT»: Իրանից պոչուկ անցումային հատվածի երկու հակադիր կողմերում կա համարանիշ՝ «78»: Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 23.3 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/147 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628