շաբաթաթերթ «Գրական թերթ»-32 /2334/., «Հայ բանաստեղ...
շաբաթաթերթ «Գրական թերթ»-32 /2334/., «Հայ բանաստեղծները և ռիգվեդան»էջ` 4-րդ:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Հոդվածագիրը նշում է, որ հայ
գրողներից ու բանաստեղծներից շատերն են սիրել հին հնդկական գրականությունը, հաղորդակցվել նրան, որը նպաստել է նրանց
գրական հետաքրքրությունների ձեվավորմանը, արտացոլվել է նրանց ստեղծագործության մեջ:
Բուռն հետաքրքրություն է տածել հնդկական մշակույթի նկատմամբ նաեվ Ե. Չարենցը: Չարենցի անձնական գրադարանում պահվում են Կալիդասայի, Աշվագնուշայի, Ռ. Թագորի
ստեղծագործությունները, Գանդիի «Իմ կյանքը», գրքեր հնդկական
փիլիսոփայական եվ կրոնի վերաբերյալ: Այդ սիրո արձագանքն էր «Սոմա» պոեմը, որը Չարենցը
գրել է 1918թ.: Ցաիրցինում,
հեղափոխության անմիջական
ազդեցւթյամբ: Հնդկական դիցաբանության մեջ Սոման
արբեցնող ըմպելիքի աստվածն է, նաեվ այն հյութն է, որը քամում են լեռնային մի բույսից եվ
զոհաբերության ժամանակ մատուցում աստվածներին: Չարենցը իր պոեմում Սոման դարձնում է
հեղափոխության խորհրդանիշ: Առաջին հրատարակությունն ուներ «Նոր վեդյան պոեմ»
ենթավերնագիրը եվ Ռիգվեդայից քաղաք «Սոմա, դու վերջին
ազատություն» բնաբանը: Չարենցը գիտեր, որ վեդայական Սոման տղամարդկային էություն է մարմնավորում, սակայն պոեմում ներկայացնում է որպես կին` անվանելով «քույր», ազատություն, հեղափոխութան խորհրդանշող` Սոմային մոտեցնելով եվրոպական պատկերացումներին,- գրում է հոդվածագիրը: Ռիգվեդային հաղորրդալկցվել են նաեվ Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Վարուժանը եվ Սիամանթոն:
Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է:
Հեղինակ՝ Վարագանուշ ԱռաքելյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3884
Հիմնական հաշվառանիշ՝
Հֆ 6175