շաբաթաթերթ «Գրքերի աշխարհ»-3 /260/., «Ավետիք Իսահակյանի ելույթը Հայաստանի գրողների միությունում
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
1937թ. ապրիլի 16-ի ելույթում Ավ. Իսահակյանը գրական ցածր ու նվաստ միջավայրի առաջ պաշտպանում է իր մարդկային ու ընկերային զգացմունքները, ուր անդրադարձել է նաեւ Եղիշե Չարենցի հետ իր հարաբերություններին, նշել, որ մոտ է եղել նրա հետ եւ գնացել է նրանց տուն: «Ես նրան շատ մեծ
գրող եմ ճանաչում-որպես մարդ, թողնենք մի կողմ` անհավասարակշիռ է եւ այլն, բայց որպես գրող ես գնահատել եմ նրան: Այո հարցրել եմ ինչումն են քեզ մեղարել եւ նա երդվեց-ամեն բանով, որ ինքն անմեղ մարդ է, միակ հանցանքն այն է, որ նա գրել է մի ոտանավոր, որի մասին դուք
գիտեք, եւ նա ասում է, որ այդ մասին միայն Ակ. Բակունցին է ասել եւ Ակսելն էլ իրեն դավաճանել է.... Նա գրքեր ու գրասեղան էր ծախել, եկան որ տանեն եւ երբ տանում էին սեղանն ու գրքերը նա լաց եղավ:
ես շատ վատ ազդվեցա:...
Նա ասաց, երկրորդ անգամ տեսնելիս ես միջամտեմ բժիշկներին, նրան ավելի շատ
դոզա տալու ու ես միջամտեցի» Վշտունու հարցին, թե ինչ է գրում նա այժմ» Իսահակյանը պատասխանել է «...Չեմ հիշում, բայց կարծեմ կրում էր այսպես վերնագիր` «Նավզիկե»: Այո, եղել է մի շրջան, երբ Չարենցը կասկածել է իր նվիրյալ բարեկամին:
Էջ՝ 8Նյութը՝ թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1991, հունվար 11Չափս՝ 42 x 29,5 սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6884