Շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-1264., «Չարենցը Զապել Եսայանի գնահատմամբ»

Շաբաթաթերթ «Հայրենիքի ձայն»-1264., «Չարենցը Զապել Եսայանի գնահատմամբ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածագիրը նշում է, որ 1923թ. ապրիլի 11-ին Փարիզի Մյուզե Սոսխալի դահլիճում Զ. Եսայանը հրապարակային դասախոսություն է կարդում հայ հին ու նոր գրականությունների մասին` ներկայացնելով Չարենցին ու Տերյանին: 1925 Չարենցի այցը Փարիզ մեծ ուրախություոն է պատճառում նրա պոեզիայի սիրահարներին, հատկապես Եսայանին, որի տանը Չարենցի պատվին տրված թեյասեղանի շուրջ տեղի են ունենում վեճեր ու ասուլիսներ ` նվիրված գրականությանն ու արվեստին, սփյուռքը հայրենիքին մերձեցնելու հարցերին: Քաղաքական նկատառումներով չկարողանալով մամուլում լայնորեն լուսաբանաել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները Եսայանը Չարենցի մասին իր ասելիքը հայտնել է բանավոր կամ իր բարեկամներին ուղղված նամակներում.«Ահավասիկ սիրելի պ. Անտոնյան, նախաճաշակ մը այներիտասարդ բանաստեղծ"ն, որը մեծ հիացում կներշնչե ինձ:Հիմակ պիտի ըսես «Երնեկ սրտիդ»:Հոգ չէ. ըսե, բայց այս հատվածները կարդա նաև պ.Բաշալյանին: ոհ կըլլայի կարծիքդ իմանալով»: 1933 -ին Զ. Եսայանը Հայաստանի կառավարության հրավերով իր զավակների հետ փոխադրվում է հայր"նիք, ապրում «Ինտուրիստ» հյուրանոցում Ե.Չարենցի հարևանությամբ: Վերսկսվում է հին բար"կամն"րի մտ"րմությունը: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989, հոկտեմբերի 25 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  Երևան 10, Ալավերդյան փ.,37 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4550 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6816