շաբաթաթերթ «Հայք»-17/67/., «Նվաստացումներին դիմադրելով `դեպի լույս»էջ`4-5:

շաբաթաթերթ «Հայք»-17/67/., «Նվաստացումներին դիմադրելով `դեպի լույս»էջ`4-5:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ս. Գրիգորյանն իր հոդվածում նշում է, որ ճակատագիրը Չարենցին բանտ ուղարկեց, որպեսզի անցկացնի երկրի ու երկնքի մահուկենաց կռիվ, անզիջում պայքար: Չարենցը չի զարմանում, երբ իրեն կքում են ու դավաճանում: Հարցաքննություններից նկատելի է, որ նա գերմարդկային ճիգեր է գործադրում, որպեսզի պահպանի ոչ թե իրեն, այլ Չարենցին, քանիզի նա Աստծո նվերն է իր ժողովրդին: Չարենցն արժանապատվությամբ է տանում բանտատերերի կողմից հասցված նվաստացումները, ծաղրուծանակը, բանտարկությունները եւ միշտ արժանի է մնում իր ճշմարտություններին: Գիտեր, որ ինքը ծնվել է միջակությունների մոլորակում, որտեղ չեն հանդուրժում եւ չեն ներում ուժեղներին: Բանտապետերը փորձում են կտրել կյանքի հետ կապող բոլոր եզրերը: Ազգի անկախության միտքը Չ-ին հանգիստ չի տալիս, նրա փրկության միակ ճանապարհը տեսնում է անկախ պետության փրկության մեջ: Սիրտը ճմլվում է , որ իր աչքի առաջ Նախիջեւանն ու Արցախը մատաղ արեցին «կոմունիզմի գաղափարին»: Չարենցի հարցաքննությունների արձանագրություններից զգացվում է եթե ազգը անկախ չգործի, ինքն այլեւս պետք չի գա նրան, քանզի ընդմիշտ կմնա բանտում` իր ժողովրդի պես: Էջ՝  8 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1991, մայիսի 1 Չափս՝  42 x 30 սմ Տպարան՝  թերթերի և ամսագրերի տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6916