Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Տպագրական գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գրաֆիկական աշխատանքում պատկերված է Շահար մզկիթը, որը գտնվել է Երևանում: Մզկիթը պատկերված է դրսի կողմից, ուստի երևում են միայն շինության դրսի պատերը: Աջից պատկերված է մզկիթի մուտքը, որն իրենից ներկայացնում է եռանկյունաձև կամարով և արևելյան ճոխ զարդանախշերով մի շինություն: Մուտքի երկու կողմերից պատկերված են հարակից շինություններ, որոնց պատերը ավելի ցածրադիր են: Երկրորդ պլանում երևում են ուղղանկյունաձև շինություններ և մզկիթի լայնանիստ գմբեթը: Մզկիթի մոտ, դրսի կողմից, չադրաներով ծածկված նստած են երկու կին: Նկարի ձախ անկյունում գրված է 1934 թ. և պատկերված են երկու շների գլուխներ: Ձախից ներքևում գրված է «Шахарская мечеть».
Հեղինակ՝ Շիլլինգովսկի Պավել Ալեքսանդրի /1881-1942/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1934 թ.Նյութը՝ ցինկոգրաֆիա, թուղթՉափս՝ 48, 4 x 38 սմ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 12409-6