Շատախ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2006 թ. մարտի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Հայկական ազգային տարազ» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Շատախ տեսակի տարազը: Ազգային տարազը ժողովրդական մշակույթի կարևոր բնագավառներից մեկն է, որն անցել է ձևավորման երկարատև ուղի՝ պայմանավորված պատմական հանգամանքներով, երկրի աշխարհագրական դիրքով, կլիմայական պայմաններով: Տարազն իր ֆակտուրայով, զարդանախշմամբ ու հավելյալ զարդերով ներկայացնում է կիրառական արվեստի ու ժողովրդական արհեստագործության տարբեր բնագավառներ, ինչպես՝ ջուլհակություն, ասեղնագործություն, ոսկերչություն, արծաթագործություն և այլն: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2006 Չափս՝  2,5x4,2 սմ Նկարագրություն՝  Հայկական ազգային տարազ: IV թողարկում: Անվանական արժեքը՝ 200 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Ղևոնդյան Ռուբեն Տպարան՝  Cartor Security Printing Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1072-Նամ.