Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են տղամարդ և կին Շատախի տարազով: Կինը հագել է մուգ կտորից երկար, մինչև կրունկները հասնող կիսաշրջազգեստ և վզի սրտաձ բացվածքով կարճ թևքերով վերնազգեստ, որի տակից երևում է գծավոր կտորից կարված երկար թևքերով վերնաշապիկը, գլուխը կապած է գլխաշորով, ձեռքերը խաչաձև դրել է փորին: Տղամարդը կրում է մուգ գույնի լայն տաբատ, երկար թևքերով գծավոր կտորից վերնաշապիկ, որի վրայից հագել է այծի մորթուց պատրաստված կարճ թևերով կիսամուշտակ: Գլխին կրում է փաթթոց, մեջքին կապված է լայն շալե գոտի, հագել է չարոխներ:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 11.9Երկարություն (սմ)՝ 18Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. առաջին կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2129/21
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-81