Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Շաքարամանն ունի երեք ոճավորված ոտքեր, ոճավորված երկու բարակ բռնակներ: Ներսի մակերեսը հարթ է, իսկ արտաքին մակերեսին փորագրված է բուսական և երկրաչափական նախշերով զարդագոտի, որի դիմային մասում երկու կողմից ընդհատվում է և կամարաձև գծերի մեջ փորագրված են մի կողմում՝ «100. Հ. Թումանյան» գրությունը, իսկ մյուս կողմում՝ Քաջ Նազարը, առյուծի վրա նստած: Շաքարամանը որպես հուշանվեր արտադրված է Հ. Թումանյանի 100-ամյակի առթիվ: Պատկանել է սիրիահայ Տրդատ Ղազարյանին: Վերջինս այն գնել է Երևան իր առաջին այցելության ժամանակ: Շաքարամանի հատակին, հակառակ երեսին դրված է գործարանի դրոշմակնիքը՝ հնգաթև աստղ, ներսում մուրճ ու մանգաղ և դրոշմված է արծաթի հարգը՝ 875:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1969 թ.Նյութը՝ արծաթ, սևադՔաշ (գր)՝ 188.0 գՏրամագիծ (սմ)՝ 10,5 սմԲարձրություն (սմ)՝ 8 սմՆվիրատու՝ Սոսի Ղազարյան-ԳևոնյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17702-1