Շերեփ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Շերեփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Միակտոր է: Ունի ձվաձև, փորածո բերան: Կոթը բերանին մոտ հատվածում երկու կողմից լայնանում է և ստանում քնարաձև տեսք, այնուհետ դառնում է քառանիստ և աստիճանաբար տափակելով ձգվում մինչև բռնակը, ապա աստիճանաբար լայնանալով և տափակելով ձգվում մինչև վերջ: Ավարտվում է եռաբլթակ հորինվածքով: Կոթը հարդարված է զուգահեռ ձգվող երկու ակոսագծով: Վարպետ՝  Ս. Հովհաննիսյան Երկարություն (սմ)՝  ընդհանուր՝ 44 , բերան՝ 13.5 Նյութը՝  Փայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1978թ. Լայնություն (սմ)՝  բերան՝ 10.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  374/2ե Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-72