Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Շիրակ: Տեղագրութիւն պատկերացոյց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հաւաքեաց Հ. Ղեւոնդ Վ. Մ. Ալիշան յուխտէն Մխիթարայ. Շիրակ: Տեղագրութիւն պատկերացոյց. - Վենետիկ, 1881, Ս. Ղազար: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն երանգով՝ մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Առաջին կազմերեսին դրոշմված է ոսկեգույն բուսանախշերով ուղղանկյունաձև շրջանակ, որի կենտրոնում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը, դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վերևի մասում նույնպես ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթին հաջորդում է Հ. Ներսես Վ. Սարգսեան Տրապիզոնեցու մահարձանի ճակատանկարը, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում կան քարտեզներ և Բագրատունյաց ազգի տոհմածառը: Շիրակի քարտեզի ներքևի լուսանցքում և տոհմածառի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի բազմաթիվ էջերին կան սև-սպիտակ նկարազարդումներ: Կազմը և կռնակը խունացած են, անկյունները՝ մաշված, ֆորզացներին և մի քանի այլ էջերին կան կեղտաբծեր:
Հեղինակ՝ Ալիշան, ՂևոնդԷջ՝ /4/, 192, 4 թ. նկ. և քարտեզՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1881Լայնություն (սմ)՝ 22Երկարություն (սմ)՝ 31,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/5-2