Շքանշան Միացյալ արաբական Հանրապետության «Գիտությա...
Շքանշան Միացյալ արաբական Հանրապետության «Գիտության և արվեստի առաջին աստիճանի»՝ շնորհված Ա.Խաչատրյանին. Կահիրե, 1961թ.:
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/
Տեսակ/ժանր՝
Շքանշան
Թանգարան՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Շնորհվել է կոմպոզիտորին «Երաժշտական բեղուն գործունեության համար»: Շքանշանը 10 կլոր գմբեթաձև բուրգերի տեսքով է, ոսկեգույն (ոսկեջուր): Վրան կա էմալապատ հինգ գագաթանի աստղ, որի փոքր շրջանակը պատված է բրոնզե ազգային զարդանախշով, իսկ միջնամասում՝ արաբերեն տառերով էմալե կապույտ շրջանակ: Շքանշանը կախված է արծվի պատկերով ազգային զարդաքանդակից և կապույտ, կարմիր, շագանակագույն զոլերով ռիպսե ժապավենից:
Նյութը՝ մետաղՍտեղծման/Արտադրման վայրը՝ Միացյալ արաբական հանրապետությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1961 թ.Նվիրատու՝ Կարեն Արամի ԽաչատրյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԱԽՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
395
Բաժնեհաշվառանիշ՝
ЛВД - 181