Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հոմերոս. «Ոդիսական». թարգմ հ.Եղիա վ.Թոմաճեան, ի Մխիթ. ուխտէն.- Վենետիկ: Ս. Ղազար, 1848, հատոր Բ, 447 էջ: Կազմը կոշտ, կռնակի հետ ընդհանուր, պատված շագանակագույն բարակ կաշվով, կռնակի հատվածում՝ հարդագույն: Կազմի երեսին ոսկեգույն բուսանախշերով դաջված շրջանակ կա, նույնպիսի նաշխեր կան նաև կռնակին՝ վերևում, ներքևում և կենտրոնում՝ ծաղիկի տեսքով, եզրերում՝ հոր. շղթայի տեսքով: Կռնակին փակցված է 2 կապույտ թուղթ, մեկին ոսկեգույն տառերով «Հոմերոս Ոդիսական», մյուսին՝ «2»: Ֆորզացները սև, մոխրագույն, սպիտակ, դեղին, կարմիր մարմարե մակատեսքով թղթից, առջևի ֆորզացը պատռված է: Գիրքն ունի թեմատիկ Ճակատանկար, որի դարձերեսին դրված է Հ.Թ. անձնական գրադարանի կնիքը: Ճակատանկարից առաջ կա անվանաթերթ, որի վրա և դրա դարձերեսին ևս Հ.Թ. անձն. գրադ. կնիքը կա: Ապա հաջորդում է գեղարվեստորեն ձեվավորված նախատիտղոսատը՝ ստվար թղթից: Տիտղոսաթերթին նույնպես կա նկար: Հաջորդ 2 էջերին արքունի վարդապետ Յովհաննէս Տատյանի «ՈՒղերձն» է, ապա գրքի Առաջաբանը: Գրքի յուրաքանչյուր գլխից առաջ կա անվանաթերթ, որի դարձերեսին տպված է «Նախադրություն»-ը` համառոտ նկարագրությունն է: Էջերի եզրերը պատված են ոսկեգույն պաշտպանիչ շերտով:
Թարգմանիչ՝ հ. Եղիա վ. ԹոմաճեանՆյութը՝ թուղթ ստվարաթուղթ կաշիՀեղինակ՝ ՀոմերոսԷջ՝ 447Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 1848Լայնություն (սմ)՝ 10Երկարություն (սմ)՝ 15,5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
313/3՝
Բաժնեհաշվառանիշ՝
ԳԱԲ 38բ