Որոշում` Եղիշե Աբգարի Սողոմոնյան - Չարենցի լրացուց...
Որոշում` Եղիշե Աբգարի Սողոմոնյան - Չարենցի լրացուցիչ մեղադրանք ներկայացնելու մասին
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փաստաթղթեր
Տեսակ/ժանր՝
Որոշում
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Թարգմանություն`
ՆԳԺԿ լեյտենանտ Ավակովը քննելով Գաբուզյանի (Ալազանի), Փորսուղյանի (Վանանդեցու), Սողոմոնյանի (Չարենցի) N18783 եվ մյուսների քր. օր. N67,58,78 քրեական գործերը, գտել է, որ Եղիշե Աբգարի Սողոմոնյանը հանդիսացել է գրողների հակահեղափոխական, տրոցկիստա-ազգայնամոլական, տեռորիստական կենտրոնի ղեկավար Ներսես Ստեփանյանի հետ, տեղյակ է եղել նրա տեռորիստական տրամադրությունների եվ մտադրությունների մասին ուղղված ընկ. Ստալինին եվ Բերիային, բազմիցս լսել է նրա տեռորիստական արտահայտչությունները եվ չի բացահայտել, այդ տրամադրությունների մասին հաղորդել է գրողների ազգայնամոլական խմբի մյուս անդամներին` (Վանանդեցի, Նորենց), ինքն է դարձել Ն. Ստեփանյանի տեսակետին` ուղղված ուղղված Ստալինի եվ Բերիայի հասցեին. այդ պատճառով ՈՐՈՇԵՑԻ` Եղիշե Աբգարի սողոմոնյանին (Չարենցին) ներկայացնել լրացուցիչ մեղադրանք ՀՍՍՀ Քր. օր. 17-65 հոդվածների համաձայն, որի մասին հայտնել Սողոմոնյան ին (Չարենցին) - ստորագր. Աբգարով, Ակոպով:
Չարենցի ստորագրությունը չկա:
Դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
7264
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ7264