Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Մու կապույտ հիմնագույնի վրա տեղադրված են երեք խոշոր ութանիստներ, որոնք կենտրոնում ավելի փոքր ութանիստների մեջ ամփոփված են չորսական ոճավորված թռչնագլուխներով։ Ութանիստերի չորս հանդիպակաց կողերից ներքին կողմից ելնում են եռանկյունիներ և կես շեղանկյունիներ, որոնց մեջ ամփոփված են ոճավորված թռչնագլուխներ և աստղածաղիկներ ու խաչահիմք թռչնագլուխներ։ Ութանիստի ներսում կան ավելի փոքր ութանիսներ, որոնք կրկնում են կենտրոնի խոշոր զարդանախշը։ Ազատ մնացած մասը լրացված է խիտ դասավորված կենդանական, թռչնակերպ զարդանախշերով և օձագալարներով։ Ունի երեք եզրագոտի։
Լայնություն (սմ)՝ 115Երկարություն (սմ)՝ 415Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Խոյ-ՍալմաստՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարՀայտնաբերման ժամանակը՝ 25.06.1985թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6083/1
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-2796