Ուղեգորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև գորգադաշտի վրայով կարմիր զիգզագաձև ժապավեններն առաջացնում են իրար կցված հինգ շեղանկյունաձև պատկերներ։ Դրանցից առաջինը տարբերվում է մյուսներից՝ հարդարված լինելով խաչաձև դասավորված երկու եռանկյունաձև ուրվագծով և մի շարքով տեղադրված վարդականման պատկերներով։ Մյուսները՝ կենտրոնում կապույտ հգ-ով խաչահիմք ուրվագծով պատկերով, որոնցից դուրս են գալիս ճյուղատարած պատկերներ՝ ուղղաահայաց կողմերում՝ կոկոնի պատկերներով։ Դաշտը լրացված է կենդանապատկերներով, S-աձև, երկրաչափական և վարդակների, բուսանախշերի պատկերներով։ Ունի երեք եզրագոտի։ Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  404 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  05.01.1989թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7482 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3416