Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Դաշտի հիմնագույնը՝ սև, չորս շեղանկյունիները ՝ կառուցվածքային առումով միատեսակ, գունային և զարդանախշային առումով զույգ-զույգ տարբեր: Յուրաքանչյուր շեղանկյուն բաժանված է չորս մասի՝ երկուսը կենաց ծառերի, երկուսը՝ համակենտրոն շեղանկյունաձև նախշազարդերով:Զարդամոտիվի գույներն են՝ կարմիրը, շագանակագույնը սպիտակը, սևը, կապույտը, դարչնագույնը, նարնջագույնը: Դաշտի ազատ մասերում գործված են աստղաձև՝ մեծ ու փոքր նախշեր, կենտրոնական հատվածում՝ շան պատկեր: Ունի երեք զարդագոտի՝ երկուսը միանման, նեղ, կեռաձև, լայնը՝ բուսազարդով և կեռզարդով լցված շեղանկյունիներով: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր:
Ձևը՝ ուղղանկյուն
Խտությունը՝ 31x 33 հանգույց
Հանգույցի տիպը՝ կրկնակի
Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, բաց շագանակագույն
Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր
Գույները՝ բնական, արհեստական
Հեղինակ՝ ԱնհայտԼայնություն (սմ)՝ 115Երկարություն (սմ)՝ 310Նյութը՝ ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՍիսիանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1904թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 2779