Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2001 թ. հոկտեմբերի 3-ին շրջանառության մեջ է դրվել «Ուշուի աշխարհի 6-րդ առաջնություն» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Ուշու խորհրդանշող հիերոգլիֆ և ժայռապատկեր Գեղամա լեռներից: Ուշուն ծնվել և զարգացել է Չինաստանում: Որպես փիլիսոփայություն և սպորտաձև նա խնդիր է դնում առողջության և կամքի ուժի ամրացման և մարտական հմտությունների բարձր աստիճանի հասնելուն: Միջազգային Ուշուի Ֆեդերացիան իր մեջ է ընդգրկում օտարերկրյա 83 ֆեդերացիաներ: Այնտեղ մտնում է նաև ավանդական ուշուի հայկական ֆեդերացիան, որն ստեղծվել է 1993 թ.: Հոկտեմբերի 31-ից մինչև հոկտեմբերի 4-ը 2001 թ. Երևանում անցկացվելու է Աշխարհի ուշուի 6-րդ առաջնությունը, որին մասնակցելու են մարզիկներ ավելի քան 60 երկրից: Ուշուի երկու մարզաձևերից խաղարկվելու են 41 կոմպլեկտ մեդալներ: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 3,2x3,2 սմՆկարիչ-Ձևավորող՝ Մարտիրոսյան ԳարեգինՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2001Նկարագրություն՝ Ուշուի աշխարհի 6-րդ առաջնություն: Անվանական արժեքը՝ 180 ՀՀ դրամ:Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
88-Նամ.