Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ուսումն մայրենի լեզւի: Գիրք չորս
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ղ. Աղայեանց. Ուսումն մայրենի լեզւի: Չորրորդ գիրք. Առաջին տպագրութիւն. - Թիֆլիս, 1906, տպարան Մովսէս Վարդանեանցի / тип. М. Вартанянца, Гановск. ул. д. 3: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, մաշկալաթով: Կռնակը և կազմի անկյունները պատված են մուգ շագանակագույն կաշվով: Ֆորզացները նոր են՝ սպիտակ կոշտ թղթից: Տիղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Իւր սիրելի Ասլան-Բալին Ասլան ապօրից 23 օգոստոս»: Վերջին էջ 319-ի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ Աղայան Ղ.Էջ՝ 319Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, մաշկալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1906Լայնություն (սմ)՝ 15,3Երկարություն (սմ)՝ 22,3Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1182