Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքա...
Ուրարտու կամ Հայաստանի նախաբնիկները և իրենց քաղաքակրթությունը: (Քննական ուսումնասիրություն)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ու րա ար տու կամ Հայաստանի նախաբնիկները եւ իրենց քաղաքակրթութիւնը: (Քննական ուսումնասիրութիւն)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Գրեց Գէորգ - Մեսրոպ՝ Պատուոյ անդամ Բալէրմոյի Գիտական Կաճառին. Ուսուցիչ Հայոց քնն. պատմութեան և հայերէնագիտութեան Կեդր. վարժարանի հայոց՝ Ատաբազար. Ու րա ար տու կամ Հայաստանի նախաբնիկները եւ իրենց քաղաքակրթութիւնը: (Քննական ուսումնասիրութիւն). - Կ. Պոլիս, 1911, տպագրութիւն Օ. Արզուման: Շապիկը մուգ մոխրավարդագույն երանգով ամուր թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, վերջին էջ 216-ի ներքևի մասում՝ բնագրի վրա կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Առաջին և երկրորդ տիտղոսաթերթերի միջև կա ճակատանկար՝ հեղինակի սև-սպիտակ պատկերով: Գրքում կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ, նաև Ուրարտուի քարտեզը: Կազմերեսները խունացած են, եզրերը և կռնակը՝ թեթևակի մաշված:
Հեղինակ՝ Գևորգ-ՄեսրոպԷջ՝ (Ա-Զ), 216, նկ., 1 թ. քարտեզՆյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1911Լայնություն (սմ)՝ 12Երկարություն (սմ)՝ 18,4Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/215-1