Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Չարենց Արփենիկ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Լուսանկարում Չարենցի ավագ դուստր Արփենիկն է՝ նստած, աջ ձեռքը այտին, սեւ բլուզով, վզնոցով:
Լուսանկարվել է տուն-թանգարանում, Վիլյամ Սարոյանի՝ թանգարան այցելության օրը:
Արփենիկ Չարենցը /1932-2008/ մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Երեւանի, Քանաքեռի մանկատներում: Սկզբնական կրթությունն ստացել է Քանաքեռի մանկատան յոթնամյա դպրոցում: Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Տուն-թանգարանի գիտական խորհրդի պատվավոր նախագահն էր: Հայաստանի գրողների միության անդամ, մի շարք գրքերի հեղինակ: Ծննդյան 75-ամյակի առթիվ արժանացել է Հայաստանի գրողների միության «գրական վաստակի համար» մեդալի:
Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1914 169
Հիմնական հաշվառանիշ՝
լ ՀՖ 4685