Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
խաչքար
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Ճակատ, հատակագիծ` խաչքարի պատվանդանի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի աջ կողմում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N99): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (չափսը`30սմ x 21,5սմ, բաղկացած 38 թերթից) ալբոմի 16-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը , չափագրված հուշարձանների տարածաշրջանի անվանումը, չափագրությունների նախկին համարները (85-121) :
Հեղինակ՝ Հ.ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀաղպատՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 876
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 147/3- 15