Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  «Սուլթան-Սալմա» եկեղեցի, գյուղից 12կմ հեռու Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հատակագիծ , հարավային ճակատ, կտրվածք` «Սուլթան-Սալմա» եկեղեցու. գծված կապույտ թանաքով և սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N229),աջ կողմում` կապույտ թանաքով , ռուսերեն գրված է հուշարձանի գտնվելու վայրը, հուշարձանի անվանումը և չափագրության կատարման ժամանակը («Султан-Салма», 12клм от Ньвади, 9/VII-39г.), ներքևում` սև մատիտով մակագրություն` «գծված է» և ստորագրություն: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 2-րդ թերթն է: Հեղինակ՝  Յու.Յարալով Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ, թանաք Չափս՝  29,5սմ x 20,5սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյուվադի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/1-1