Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ս.Հովհաննես եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  լայնական կտրվածք ` Մեղրի քաղաքի Ս.Հովհաննես եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N239): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 10-րդ թերթն է: Հեղինակ՝  Յու.Յարալով Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք, Մեղրիի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/1-9