Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ս.Հակոբ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  1)Թղթի դիմերես –հատակագիծ` Վերին Մալև գյուղի Ս.Հակոբ եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում սև մատիտով գրված է հուշարձանի գտնվելու վայրը և նրա անվանումը, կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N298): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 17-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրը: 2)Թղթի դարձերես –արևելյան և հյուսիսային ճակատներ` Վերին Մալև գյուղի Ս.Հակոբ եկեղեցու. գծված սև մատիտով: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N299): Յուրաքանչյուր չափագրության մոտ առկա է անվանումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Հեղինակ՝  Յու.Յարալով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Սյունիքի մարզ, Մեղրիի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/2-16