Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ս.Հակոբ եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լայնական և երկայնական կտրվածքներ, հատակագիծ, արևելյան և հարավային ճակատներ` Հանդ գյուղի եկեղեցու . գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N311), սև մատիտով` հուշարձանի գտնվելու վայրը: Յուրաքանչյուր չափագրության մոտ ռուսերեն նշված է անվանումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը կաշվե կազմով (կեղտոտ, մաշված, պատռված, չափսերը` 30սմ x 21սմ) գծագրական ալբոմի 27-րդ թերթն է, որի կազմին սոսնձված ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրը: Հեղինակ՝  Յու.Յարալով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Սյունիքի մարզ, Կապանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նյութը՝  թուղթ (գծագրական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/2-25