Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  «Բերդիկ» եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Կտրվածք` Զեյվա գյուղի «Բերդիկ» եկեղեցու. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Թղթի վերևում սև մատիտով գրված է չափագրության անվանումը, կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N341): Չափագրությունը ստվարաթղթե կազմով (չափսերը`29սմ x 20սմ, բաղկացած է 29 թերթից` կապույտ թանաքով համարակալված) ալբոմի 8-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է երկու ուղղանկյունաձև սպիտակ թուղթ, որից մեկի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը , չափագրված հուշարձանների տարածաշրջանի անվանումը, չափագրությունների նախկին համարները (334-362) , մյուսի վրա` չափագրված հուշարձանների գտնվելու վայրը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Սյունիքի մարզ, Կապանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29սմ x 19սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/3-8