Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Ագարակ գյուղի միջի եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ընդերկայնական կտրվածք ՝ Ագարակ գյուղի միջի եկեղեցու. գծված սև տուշով ուղղանկյունաձև գծագրական սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի ձախ անկյունում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (912) , ներքևում գծված է մաշտաբային սանդղակ (բացակայում է թվային չափադրումը): Գծագիրը առնված է շրջանակի մեջ: Թղթի դարձ երեսին՝ սև մատիտով գրված է հուշարձանի և չափագրության անվանումները, կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը (Ագարակ – գյուղամիջի եկեղեցու ընդերկայնական կտրվածք (241), Յու.Յարալով, 1939թ.): Հեղինակ՝  Յու.Յարալով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, ք.Երևան, ՀԽՍՀ պատմական հուշարձանների պահպանության կոմիտե Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939թ. Նյութը՝  գծագրական թուղթ, տուշ Չափս՝  31,5սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 867 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 144/6-2