Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  1/ դիմերես- Զանգակատուն, 2/ դարձերես-փոքր եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  1/ դիմերես- Քոբեր կայարանի զանգակատան հատակագիծ և գմբեթի հիմքի հատակագիծ: Առկա են երկու գծագրեր՝ կատարված սև մատիտով ՝ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-17-»: Առաջին գծագրի վերևի մասում առկա է սև մատիտով գրված « Քոբեր. Զանգակատուն » գրառումը: Գծագրերի ներքևի մասում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N17): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 17-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: Չ147/1-15 առարկայի դարձերեսին-զանգակատան կտրվածք. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Գծագրի աջ մասում ` կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N16): Չափագրությունը ալբոմի (չափսը`30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 16-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: 2/ դարձերես- Քոբեր կայարանի փոքր եկեղեցու կտրվածք. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Գծագրի աջ մասում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N18): Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 17-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/1-16