Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  1/ դիմերես- Քոբեր կայարանի վանական համալիր, 2/ դարձերես- Չիթախանց եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  1/ դիմերես- Քոբեր կայարանի վանական համալիրի գլխավոր հատակագիծ. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-20-»: Գծագրի վերևի մասում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N21): Գծագրի ներքևի մասում առկա է սև մատիտով գրված « Քոբեր. գլխավոր հատակագիծը » գրառումը : Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 20-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: 2/ դարձերես- Չիթախանց եկեղեցու ընդլայնական կտրվածք. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Գծագրի աջ մասում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N22): Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 20-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29,5սմ x 20,5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/1-19