Թեմա՝
Կառույցներ / ճարտարապետական նյութեր
Ենթաթեմա՝
Գծագրեր/մանրակերտեր
Տեսակ/ժանր՝
Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների
Բնօրինակի անվանում՝
Ս. Օհանու եկեղեցի 8-րդ դար
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
1/ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի գ. Արդվի Ս. Օհանու եկեղեցու (8-րդ դար) և զանգակատան հատակագծեր : Առկա է երկու գծագիր՝ գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-25-»: Առաջին գծագրի վերևում կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N28): Երկրորդ գծագրի վերևում սև մատիտով առկա է « Սբ. ՕՀԱՆՈՒ ԵԿԵղեցի 8 րդ. դար Արդվի » գրառումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 25-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները:
2/ Չ147/1-23-ի հաշվառանիշով առարկայի դարձերեսին - Ս. Օհանու եկեղեցու կտրվածք և հեռապատկեր: Առկա են երկու գծագրեր` կատարված սև մատիտով ` ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Գծագրի աջ մասում` կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N27): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը ալբոմի (չափսը`30սմ x 21սմ, բաղկացած է 35 թերթից) 24-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (1-38) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՔԱՐԻՆՋ-ԻԳԱՏԱԿԻ ՎԱՆՔ, ՔՈԲԵՐ, ՔԱՌԱՍՆԱՑ ՄԱՆԿԱՆՑ,ԱՅԳԵՀԱՏԻ ՁՈՐ, ԱՐԴՎԻ, ՈՒԶՈՒՆԼԱՐ » և սև մատիտով « Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 35 թերթ» գրառումները:
Հեղինակ՝ Հ.ՀակոբյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1938թ.Նյութը՝ գծագրական թուղթ, մատիտՉափս՝ 29,5սմ x 20,5սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 876
Բաժնեհաշվառանիշ՝
Չ 147/1-24