Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Զանգակատուն Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  1/ դիմերես - չափագրություն՝ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Սանահինի զանգակատան III –րդ և II –րդ հարկերի հատկագծերի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Հեղինակի կողմից ալբոմի թերթը էջակալված է որպես «-38-»: Գծագրի վերևում՝սև մատիտով առկա է «Սանահին Զանգակատուն » , աջ կողմում՝ «III–րդ հարկ», «II –րդ հարկ» գրառումները: Գծագրի աջ կողմում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N75): Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը դարչնագույն ալբոմի (չափսը՝ 29սմx21սմ, բաղկացած է 46 թերթից) 38-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (39-84) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՈՒԶՈՒՆԼԱՐ–ՀՈՌՈՄԱՅՐ, ՄՂԱՐԹ ՀԱԳՎԻ ԿԱՃԱՃԿՈՒԹ ԱՔՈՐԻ ՍԱՆԱՀԻՆ ՀԱՂԲԱՏ» և սև մատիտով «Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 46 թերթ» գրագումները: 2/ դարձերես – չափագրություն՝ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Սանահինի զանգակատան կտրվածքի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև գծագրական ալբոմի դեղնավուն (խունացած) թղթի վրա: Գծագրի աջ կողմում՝ կարմիր մատիտով գրված է չափագրության հին համարը (N76), սև մատիտով ՝«Սանահին Զանգակատուն կտրվածք» գրառումը: Թղթի վրա կան տարբեր գույնի մատիտով և գրիչով նշաններ: Չափագրությունը դարչնագույն ալբոմի (չափսը՝ 29սմx21սմ, բաղկացած է 46 թերթից) 38-րդ թերթն է: Ալբոմի կազմին սոսնձված է ուղղանկյունաձև սպիտակ (խունացած) թուղթ, որի վրա կարմիր գրիչով առկա է «ԱԼԲՈՄ Nº2 (39-84) ԹՈՒՄԱՆՅԱՆ- ՈՒԶՈՒՆԼԱՐ–ՀՈՌՈՄԱՅՐ, ՄՂԱՐԹ ՀԱԳՎԻ ԿԱՃԱՃԿՈՒԹ ԱՔՈՐԻ ՍԱՆԱՀԻՆ ՀԱՂԲԱՏ» և սև մատիտով «Հեղ. Հ.Հակոբյան, 1938թ. 46 թերթ» գրագումները: Հեղինակ՝  Հ.Հակոբյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Լոռու մարզ, Թումանյանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  գծագրական թուղթ, մատիտ Չափս՝  29սմ x 21սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 876 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 147/2-36