Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Սպիտակավոր եկեղեցի Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Անվանաթերթ ՝ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպիտակավոր եկեղեցու և տարածքի բարեկարգման նախագծի չափագրության փուլ: Վատմանի ձախ կողմում ներկայացված է ալբոմում պարունակվող գծագրերի կազմության աղյուսակը , միջնամասում՝հեղինակային խմբի աղյուսակը, աջ կողմի վերևում՝սիտուացիոն հատակագիծը գծված Մ 1:200-ով : Թղթի ներքևի աջ անկյունում գծված է գծային շտամպ, որում նշված է հուշարձանի անվանումը, առարկայի ստեղծման վայրը, հեղինակների ազգանունները, ստորագրությունները, գծագրի անվանումը, կատարման տարեթիվը, փուլը, ալբոմի թերթերի քանակը (13) , թերթի համարը (0), աշխատանքային պատվերի ծածկագիրը: Շտամպից դուրս՝գիտատեխնիկական բաժնի վարիչ՝Կ.Բալյանի մակագրությունը(մատիտով): Գծագիրը առնված է շրջանակի մեջ: Չափագրությունը ալբոմի (չափսը՝62սմ x 44սմ, բաղկացած է 14 թերթից) 2-րդ թերթն է: Ալբոմի կազմին սև տուշով առկա է «ՀՍՍՀ ՄԻՆՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ , ԱՇՏԱՐԱԿԻ «ՍՊԻՏԱԿԱՎՈՐ» ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ և ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, Վ-03/85, ՉԱՓԱԳՐՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԳՅԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ՝ ՂԱՖԱԴԱՐՅԱՆ Գ. Կ., ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝ ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ Է. Ա., Ն.Գ.Ճ.Պ՝ ՀԱԿՈԲՅԱՆ Մ. Ս., ԵՐԵՎԱՆ 1988թ» գրառումները և առկա է Հայռեստավրացիանախագիծ ինստիտուտի արխիվի շտամպը , որում առկա է ալբոմի համարը՝ 10279: Հեղինակ՝  գլխ.ճարտ`Գ.Ղաֆադարյան, բաժնի վարիչ`Ա.Մանասյան, ն.գ.ճ.`Ա. Հովսեփյան, խմբի ղեկ`Մ. Հակոբյան, չափագրեցին` ճարտ.` Մ. Հակոբյան, Լ. Անտոնյան, Ա. Սիմոնյան, Ծ.Սիրանոսյան, Ն.Բաղդասարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, ք.Երևան, Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանման և օգտագործման վարչության նախագծային ինստիտուտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1986թ. Նյութը՝  գծագրական թուղթ, տուշ Չափս՝  62սմ x 44սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 41 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 6/29-ա