Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի չափակարկին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է վերնամասում շրջանաձև հավելվածի մեջ ամփոփված իրար միացած երկու տափակ թևերից և սանդղակից, որը լայն թևի հետ միակտոր է: Սանդղակը երկու կողմից թվանշված է 0-ից 10 թվանշաններով և երկու կողմից վերջում ունի թվանշում՝ «1/10», տակը՝ «m/m»: Նեղ թևն ավարտվում է երկու սրածայր ելուստով և կենտրոնական հատվածում ոլորված է այնպես, որ այդ սուր ծայրերը «գրկում են» սանդղակը՝ երկու կողմից համընկնելով դրա զրոյական նիշին: Նեղ թևի հետևի կողմից երկու գամով ամրացված է լեզվակ: Լայն թևը կենտրոնական մասից դեպի վեր կտրված-բաժանված է նեղ հատվածի, որը վերնամասում մտնում է շրջանաձև հավելվածի մեջ: Երկու թևերը միացման մասից վեր կտրուկ բարակում են և այնպես կորանում, որ գրեթե շրջան են կազմում:
Երկարություն (սմ)՝ ընդհանուր՝ 10, սանդղակ՝ 6.2Նյութը՝ պողպատՆվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8411/28
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԿ-2-628