Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Ունիկալ գրաֆիկա
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ժամանակակից արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Հորինվածքի ձախ հատվածում, վերից վար իջնող ծալքավոր վարագույր: Առաջին պլանում՝ ծանր գնդերով ամրացված երկաթե շղթա՝ գետնի վրա: Հաջորդիվ՝ կողքից պատկերված մկանոտ ցուլ՝ գլուխը շրջած դեպի դիտողը: Մեջքին՝ հավք, ոտքերով բռնած մեծ կլոր ժամացույցը: Ցլի ատամից կախված զանգ, գլխի մոտ՝ երեք անգղ, երկուսը մռութը կտցահարող, մեկը՝ զանգը: Երկրորդ պլանում՝ կլոր ջրային հատվածում, սպիրալաձև վեր խոյացող ժայռ, խորքում՝ նմանատիպ ևս մի քանի ժայռեր: Վերևում՝ կիսաշրջան կազմած ամպերի մեջ՝ կլոր լուսին:
Հեղինակ՝ Մկրտիչ Ասլանյան (1949)Նյութը՝ թուղթ, կապույտ գրիչՉափս՝ 49x31(61*43)Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵԺԱԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵԺԱԹ-494/7