Պայծառ ափ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ՝ նարնջագույն ստվարաթուղթ, կողը՝ շագանակագույն արհեստական կաշի: Կազմին կարմիր գլխատառերով գրված է գրքի անվանումը, շագանակագույնով՝ հեղինակի անունը և հրատարակչության անվանումը: Կենտրոնում օվալաձև թեմատիկ նկար է՝ ճանապարհով առաջ քայլող գյուղացի: Կողին կարմիր գլխատառերով գրքի անվանումն է: Ֆորզացը երկնագույն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են, վերնագիրը՝ շագանակագույն, դարձերեսին գրքի տվյալներն են ռուսերեն: Հեղինակ՝  Վերա Պանովա Թարգմանիչ՝  Գարեգին Բես Էջ՝  284 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1951թ. Լայնություն (սմ)՝  13,9 Երկարություն (սմ)՝  20 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3673