Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պայուսակ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված է մետաքսյա կաթնագույն կտորից, ուղղանկյունաձև , եզրերը կտրտված: Երկարավուն կողմերով և ներքևի նեղ եզրով անցնում է թելքաշով արված զարդագոտի: Այս պատկերը հորիզոնական զարդագծով բաժանված է մեծ և փոքր ուղղանկյունաձև մասերի: Ներքևի փոքր հատվածում իրար միացած երեք շեղանկյունաձև պատկերներ են, որոնց շուրջը թելքաշով արված եռանկյունաձև ցանցկեն պատկերներ են: Այս հորինվածքի վերևի խոշոր հատվածում, դաշտի կենտրոնում ասեղնագործված է ծաղկանախշով զարդարված լատիներեն Լ տառը: Վերևի երկու անկյուններում կարված են մեկական մերակներ: Պայուսակի մյուս երեսի նույն խոշոր ուղղանկյան մեջ խաչահիմք հորինվածք է, որի անկյուններից դուրս են գալիս կենաց ծառ հիշեցնող զարդանախշեր: Այսպիսի պայուսակները օգտագործել են եկեղեցի գնալու ժամանակ գիրքը մեջը դնելու համար:
Լայնություն (սմ)՝ 23.5Երկարություն (սմ)՝ 37Նյութը՝ մետաքսՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱյնթափՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դ. վերջՆվիրատու՝ Երանուհի Գեթինգ-ՀայդոստյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7010/19
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-3085