Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Երաժշտության հարմարանքներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Պատեֆոն /ձայնասկավառակից ձայնի մեխանիկական վերարտադրման սարք/ իր ձայնասկավառակով, սև կաշվից պատված արկղիկի մեջ, որի վերևի մասը /կափարիչը/ բացվում է, իսկ կողքից դրվում է թևիկը, որը լարում է պատեֆոնը: Պատեֆոնը կազմված է սկավառակը պտտող զսպանակային մեխանիզմից և ձայնը վերարտադրող հարմարանքից /ասեղնակիր մեմբրան/: Սկավառակի պարուրաձև ակոսիկով շարժվելիս ասեղի ծայրը տատանվում է, այդ տատանումները փոխանցվում են մեմբրանին, որի արձակաց ձայնային տատանումները ուժեղացվում են ասեղնակիր մեմբրանի միջոցով: Պատեֆոնը տարածված է եղել մինչև 1940-ական թվականները, որին էլ հետագայում փոխարինել է էլեկտրոնվագարկիչը:
Ստեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ Արհեստական կաշի, փայտ, երկաթԼայնություն (սմ)՝ 28.5սմԵրկարություն (սմ)՝ 41.5սմԲարձրություն (սմ)՝ 16.5սմՆվիրատու՝ Ց.ՕհանյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1484
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԶԳ 316