Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Պատի զարդ
Բնօրինակի անվանում՝
Պատի զարդ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատի զարդը ուղղանկյունաձև է, կարված սպիտակ բամբակյա կտորից, չորս կողմը դարձածալված է: Կապույտ քուղով առանձնացված դաշտում կրկնակի խաչկարով ասեղնագործված է տեսարան Հառիճավանքից. առաջին պլանում պատկերված է ձորը` գետով, կամուրջով ու երկու ծառերով, իսկ վերևի երկրորդ պլանում աջից պատկերված է վանքը, ձախից` դպրատունը: Բազմագույն է, գերակշռող գույներն են տարբեր երանգների աղյուսագույնը, կապույտը, կանաչը, շագանակագույնը, մանուշակագույնը և թանաքագույնը:
Լայնություն (սմ)՝ 83Երկարություն (սմ)՝ 56Նյութը՝ բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ք. ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1971 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 250
Բաժնեհաշվառանիշ՝
Գ 21/9